Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:
Ղարաբաղում ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել Մինսկի խմբի համանախագահները՝ նշելով, որ «ի գիտություն են ընդունել այսպես կոչված «ընդհանուր ընտրությունները», որոնց առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 31-ին»։
Նավթի և գազի գների տատանումներն այս փուլում հայկական կողմին տալիս են գազի գների վերանայման բոլոր հիմքերը՝ կառավարությունում հրավիրած ասուլիսում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի պնդմամբ՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կառավարության անդամները պետք է պատրաստ լինեն զրկանքների՝ բնականոն կյանքի վերադարձի ճանապարհին ավելի խոր ճգնաժամեր չունենալու համար։
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով պարետային ժամ մտցնելու հնարավորության մասին, հայտարարեց, որ Հայաստանում այլ միջոց է որդեգրվել, հանրային տեղաշարժերը սահմանափակելու միջոցով:
Կառավարության որոշամբ ԱԺ-ն նորից արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է արտակարգ ռեժիմով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը ընդունելու մասին հարցը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ռուսաստանը բժշկական պարագաներով մեծ ինքնաթիռ» է ուղարկել ԱՄՆ: Սպիտակ տանը մամուլի ասուլիսում Թրամփն ասել է, որ նույնկերպ վարվել է նաև Չինաստանը:
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները՝ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի վիճակագրությանը, նշեց, որ վարկված շատ մարդ կա, և շատերս ենք վարակվելու կորոնավիրուսով, եթե ոչ բոլորս:
Նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկով նոր իրողություններ են ձևավորվել Հարավային Կովկասում: Հայաստանյան կառավարիչներն այն ներկայացնում են որպես տնտեսական զարգացման, տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղության ամրապնդման կարևոր հանգրվան։ Սակայն նախագծի իրական նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտարկել ոչ միայն տնտեսական, այլև, առաջին հերթին, տարածաշրջանային ուժերի շահերի և ռազմավարական հաշվարկների տեսանկյունից...